«ՊՈԱԿ-ների հետ կապվածը որոշում չէր, կար կառավարության հանձնարարական, որը բխում է կառավարության ծրագրից։ Օպտիմալացման գործընթացը, որ սկսվել է, էդպիսի հանձնարարկան ստացել են բոլոր նախարարությունները, բայց քանի որ մեր ներկայացրած տեղեկանքը դուրս է, արտահոսք է եղել և ինչ-որ մեկը դուրս է հանել և լրատվամիջոցներին է տվել, դա առաջացրել է այսպես արհեստական մեծ աղմուկ»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մշակութի փոխնախարար, այժմ նաև մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը։

Ըստ Ղարիբյանի՝ հանձնարարականում սկզբունքը այնպիսին է եղել, որ հրավոր է համարձակ ձևով ընտրությունը կատարել, սակայն, առաջնորդվել ոչ թե գումարի տնտեսման կամ կրճատումների, այլ պատասխանատվությունների համախմբման և գործունեության արդյունավետության բարձրացման սկզբունքով։

«ՊՈԱԿ-ի օրենքը և կառուցվածքը կոնկրետ խանգարում է շատերին, խանգարում է հարստանալ, արդյունավետ գործունեություն ծավալել, մրցակցային դաշտում լինել»,-նշեց Ղարիբյանը։

Մանրամասները՝ 24news.am-ի տեսանյութում։