«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի կառավարությունը ցանկանում է փոփոխություն կատարել Ընդերքի արդյունահանման մասին օրենքում եւ պարտավորեցնել, որ բացահայտվեն հանքերի իրական սեփականատերերը: Նման նախաձեռնությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ Հայաստանը դարձել է Արդյունահանող ճյուղերում թափանցիկության նախաձեռնության անդամության թեկնածու:

Նախաձեռնությանը անդամակցում է 51 երկիր, իսկ նախաձեռնության նպատակներից մեկը հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության ապահովումն է: Այս փոփոխության ընդունումը իսկապես հեղափոխական կլինի, քանի որ հասարակությունը վերջապես կիմանա, թե ովքեր են Հայաստանի հանքավայրերի իրական տերերը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում