«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 9-ին` առաջին անգամ, Հայաստան կայցելի «Շանել» նորաձեւության ընկերության հիմնադիր-եղբայրներից մեկը` սեփականատեր Ժերար Վերթհայմերը, Վաչե Մանուկյանի ուղեկցությամբ: Այցը ճանաչողական է. «Շանելի» հիմնադիրը նպատակ ունի նախ ծանոթանալ պատմական Հայաստանի հետ, «հասկանալ» Հայաստանը: «Իսկ կոնկրետ ներդրումներ կանի՞ նա մեզ մոտ» հարցին մեր աղբյուրը պատասխանեց․ «Ամեն բան կախված է, թե ինչ «կտեսնի» նա Հայաստանում. չենք բացառում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում