Մարտի 7-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Առաքել Այվազյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 20-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, իրավապահները պարզել էին, որ Առաքել Այվազյանի հետ հիվանդանոց է տեղափոխվել նաեւ համագյուղացի՝ 30-ամյա Կարինե Հ.-ն:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում. ժամը 22:00-ի սահմաններում Մխչյան գյուղից դեպի Դիտակ գյուղ տանող ավտոճանապարհին Mercedes մակնիշի 34 CP 621 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Դիտակ ընթանալիս, դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, տապալել այն եւ հայտնվել առվում: