Եթովպիայում կործանվել է Ethiopian Airlines ավիաընկերության Boeing-737 օդանավը, որի նավակողին եղել է 157 մարդ։

«Գրանցման ET-AVJ համարով Boeing 737-800 MAX օդանավը թռել է տեղական ժամանակով ժամը 08:38-ին  (Երևանի ժամանակով ժամը 09:38-ին) Ադիս Աբեբայի «Բոլե» միջազգային օդանավակայանից և կորցրել կապը  08:44-ին»,- ասվում է Ethiopian Airlines-ի մամուլի հաղորդագրությունում։

Ավիաընկերությունը մանրամասնում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Դեբրե Զեյթ քաղաքից ոչ հեռու։

Նախնական տվյալներով՝ նավակողին գտնվել են 149 ուղևորներ և անձնակազմի 8 անդամներ։ Կենդանի մնացածների կամ հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չկան։ Տեղում աշխատում են փրկարարները։