«Էբերհարդ» փոթորիկը, որը մարտի 10-ին մոլեգնել Է Գերմանիայի մեծ մասում, գործնականում կաթվածահարել Է երկաթուղային երթևեկությունը երկրի արևմուտքում: Հետևանքները կզգացվեն նաև մարտի 11-ին, ինչը մասին հայտնել Է Deutsche Bahn կոնցեռնի ներկայացուցիչը:

«Կդիտվեն ինչպես հեռագնա գնացքների, այնպես Էլ տարածաշրջանային շարժակազմերի երթևեկության զգալի սահմանափակումներ»,-նշել են ընկերությունում: Կիրակի անբարենպաստ եղանակի պատճառով Deutsche Bahn-ն ամբողջովին դադարեցրել Էր երկաթուղային հաղորդակցությունը Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի դաշնային երկրամասում: Ինչպես սպասվում Է, այսօրվա ընթացքում այն աստիճանաբար կնորմալանա:

 

Դորտմունդում, Քյոլնում, Օսնաբրյուկում և Մայնի Ֆրանկֆուրտում կոնցեռնը հարյուրավոր ուղևորների տրամադրել Է գնացքներ, որպեսզի նրանք կարողանան գիշերել դրանցում:

Զաուերլանդի տարածաշրջանում (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամաս) ծառն ընկել Է ավտոմեքենայի վրա, որտեղ գտնվում Էր 47-ամյա մի տղամարդ, ինչի հետևանքով նա մահացել Է:

Թյուրինգիայում անբարենպաստ եղանակն արտաքին աշխարհից կտրել Է մի գյուղ: Ֆյորիցտալ-Մյոնհսբերգ տանող միակ ճանապարհը փակվել Էր սաստիկ քամուց տապալված ծառերով:

Բավարիայում և Բադեն-Վյուրտենբերգում հրշեջները հարյուրավոր անգամ մեկնել են՝ վերացնելու փոթորկի հետևանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: