Բահրեյնից Մոսկվա թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում։

Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, ինքնաթիռի զուգարանում թուղթ է հայտնաբերվել որի մեջ գրված է,որ ինքնաթիռում ռումբ կա:

Թուղթը փոխանցվել է օդաչուին ինչից հետո նա արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում:

Ինքնաթիռում եղել է 225 մարդ, անձնակազմի հետ միասին:

Բոլորին տարհանել են:

Հիշեցնենք, որ մոտ 2 ժամ առաջ «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության Airbus А321 ինքնաթիռը թռչել է Բահրեյնից և պետք է վայրէջք կատարեր Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում:

Այս պահին մասնագետները ստուգումներ են իրականացնում ինքնաթիռում:

Նյութի աղբյուր life.ru: