Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի Դաշնային Հանրապետության նախագահ Սահլե-Վորկ Զեուդեին՝ Ադիս Աբեբայում օդանավի կործանման կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետւ կապերի վարչությունից, հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա մարտի 10-ին Ադիս Աբեբայում տեղի ունեցած դժբախտ պատահարի՝ օդանավի կործանման մասին, ինչը պատճառ դարձավ  մի քանի տասնյակ ազգերի ներկայացուցիչների և անձնակազմի մահվան։

Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն, ուժ և կորով այս ողբերգությունը հաղթահարելու համար»։