«Փաստ» թերթը գրում է.

««Փաստ» թերթի տեղեկություններով, կտրուկ սրվել են ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանի հարաբերությունները: Ըստ մեր աղբյուրների, Իգիթյանը հենց ամենասկզբից նեղսրտած է եղել, որ իրեն՝ որպես ավելի փորձառու եւ հմուտ գործչի, լիարժեք չեն գնահատել եւ չեն վստահել հանձնաժողովի աշխատանքները կոորդինացնելու գործառույթը եւ կուսակցական քվոտայով այդ պաշտոնը տվել են ՔՊ-ական Ռուբինյանին:

Ի դեպ, ըստ նույն տեղեկությունների, հատկապես տարբեր պատվիրակությունների հետ հանդիպումների եւ հանրային քննարկումների ժամանակ երկուսն էլ փորձում են քողարկել լարված հարաբերությունները, թեպետ դա դժվարությամբ է նրանց հաջողվում: Մեր զրուցակիցներից մեկը պնդում էր, որ Հ. Իգիթյանը նեղ շրջանակում այս առիթով դժգոհում է, թե ինքը ստիպված է աշխատել անփորձ Ռուբինյանի «ենթակայությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում