Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը իր ելույթում նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցների ՀՀ տարածք ներմուծումը արգելող օրենքի ընդունումից հետո ձեռք բերված և ՀՀ մաքսային տարածքում գտնվող բազմաթիվ աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցների հետագա կարգավիճակը որոշելու մասին անհրաժեշտությամբ։ 

«Օրենքի ընդունման դեպքում հնարավորություն կնձեռնվի մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն մեքենաները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018թ․ դեկտեմբերի 30-ը ՀՀ տարածք ներմուծել մինչև սույն թվականի մայիսի մեկը»,-հայտարարեց նախարարը։

Մանրամասները՝ news.am-ի տեսանյութում։