«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման ժամանակ նախաձեռնել էր «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքը զբոսաշրջային գոտու վերածելու ծրագիրը: Ստեղծվել էր «Կումայրի վերածնունդ» ներդրումային հիմնադրամը, առաջին ներդրողն էլ ինքը՝ վարչապետն էր՝ կես միլիոն դոլար։ Մեծ շուքով բացվեց վերանորոգված Ռուսթավելի փողոցը: Սակայն այդքանով ամեն ինչ ավարտվել է, հեղափոխությունից հետո պրոցեսը կանգ է առել։ Գյումրիում հուսով են, որ ծրագիրը կընդգրկվի միջազգային ֆինանսավորմամբ իրականացվողների շարքում, եւ այդպես ավարտին կհասցվի հին Գյումրու վերակառուցման ծրագիրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում