Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Կոմիտասի ծննդյան 150-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը` հանձնաժողովի նախագահ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից, հանձնաժողովի անդամների կողմից քննարկվել են Կոմիտասի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների ծրագիրը: Ներկայացվել և քննարկվել են միջոցառումներին վերաբերող մի շարք ծրագրային և կազմակերպչական հարցեր:

Նախատեսվում են լայնամասշտաբ միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են Հայաստանում և սփյուռքյան համայնքներում Կոմիտաս վարդապետի ստեղծագործական հարուստ ժառանգության ներկայացմանը: