«Անվտանգության խորհրդի նիստերը եղել են ուղերձ արտաքին աշխարհին։ Առաջին հերթին դրանք պետք է համարենք աշխատանքային հանդիպումներ երկու երկրների միջև, որոնք շատ հարցեր ունեն քննարկելու: Առաջին հերթին համատեղ անվտանգություն ապահովելու հարցը»,- այսօր Ագային ժողովում հրավիրված հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

ԱԺ պատգամավորը հավելեց, որ երկու պետությունների՝ Արցախի և Հայաստանի հայտարարությունները թույլ են տալիս հասկանալ, որ նիստերի ժամանակ քննարկվել են նաև քաղաքական, դիվանագիտական և անվտանգության հարցեր։

«Եթե ՀՀ-ն որդեգրել է այդ ռազմավարությունը, որ Արցախը պետք է ակտիվորեն մասնակցի բանակցություններին և տեղյակ լինի բանակցությունների սեղանին դրված փաստաթղթերից, ուրեմն նման նիստեր պետք է շատ լինեն»,-ասաց Իգիթյանը։