Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը փոխելու փորձերն ուղղված են դրանց արգելափակմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ղարաբաղյան հարցում առկա ստատուս քվոն անընդունելի է Բաքվի համար և պետք է փոխվի: Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային ճանաչում ունեցող սահմանների շրջանակներում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա»,-ասել է Ալիևը:

Նա հիշեցրել է, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեմ են բանակցային ձևաչափի փոփոխմանը:

«Բանակցությունները պետք է արդյունավետ լինեն, ոչ թե ուղղակի հանուն բանակցությունների: Նրանք պետք է հանգեցնեն ադրբեջանական «գրավյալ տարածքների» ազատագրմանը»,-ասել է Ադրբեջանի նախագահը: