Պաշտոնական Երևանն ու Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ համաձայնեցնում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման ժամկետները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Հայտնում է Interfax.az  ադրբեջանական ծառայությունը:

«Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը նախապատրաստվում է։ Համանախագահներն այս ուղղությամբ աշխատում են։ Այս պահին համաձայնեցվում են ժամկետները, որոնք կհայտարարվեն ավելի ուշ»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Մամեդյարովը հայտնել է, որ միևնույն ժամանակ նախապատրաստվում է հանդիպում երկու երկրների ԱԳՆ ղեկավարների միջև: Վերջինս չի բացառել նաև, որ իր հայ գործընկերոջ հետ հանդիպումը կարող է նախորդել բարձր մակարդակով հանդիպմանը. «Ամեն բան հնարավոր է: Ես նախապես չեմ ուզում ասել, չեմ ուզում աժիոտաժ ստեղծել»,-ասել է Մամեդյարովը: