Հելսինկիում շուտով կարող Է բացվել նոր թանգարան, ցուցանուշներ կդառնան չիպսերը: Թանգարանը կհայտնվի քաղաքի կենտրոնից ոչ հեռու՝ Էտու Տյոյոլյոյի շրջանում: Թանգարանի ստեղծման միջոցները ներկայում հանգանակվում են Համացանցում:

«Էտու Տյոյոլյոյի չիպսերի թանգարանը կերաշխավորի, որ մի անգամ վաճառքից անհետացած չիպսերը կանցնեն իր արխիվ: Ոչ ոք ստիպված չի լինի կարոտել այն ապրանքին, որի կյանքի տեւողությունը կարող Է զարմանալիորեն կարճ լինել:

Երբեմն լոկ այն բանի իմացությունը, որ այն դեռ ինչ-որ տեղ ֆիզիկապես գոյություն ունի, կարող Է հագեկան հանգստություն բերել»,- ասված Է քրաուդֆանդինգի www.mesenaatti.me կայքում, որտեղ զետեղված Է նախագծի վերաբերյալ տեղեկատվությունը: Թանգարանի համար փողը կհանգանակեն մինչեւ մարտ ամսվա վերջը. այժմ հաշվին արդեն ստացվել Է ավելի քան հազար եվրո: Ինչպես հայտնել Է Helsingin Uutiset թերթը, գաղափարի հեղինակի՝ հիփ-հոփ կատարող Ֆեդի Կամարիի նպատակն Է ընդհանուր առմամբ ստանալ 5 հազար եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: