Այս պահին միակ բանը, որ ինձ անհանգստացնում է դա այն է, որ քրգործեր են հարուցվել ակցիայի մի քանի մասնակիցների նկատմամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը: 

«Վատն այն է, որ ուզում եմ հասկանալ, թե որոնք էին սրճարանի աշխատողները և որոնք էին, որ հրահրողներ էին, քանի որ կասկածներ ունենք, որ նրանք ուղղորդված են եղել»,-ասաց թաղապետը:

Հարցին, թե ում կողմից են ուղղորդված եղել, թաղապետը պատասխանեց, որ տեսախցիկներով կհետևեն, կստուգեն. 

«Տեսախցիկների միջոցով տեսել ենք, որ սրճարանի մի քանի երիտասարդներ զանգեր են ստացել և փորձել են քաղաքապետարանի և մեր վերականգնման ակցիային տալ քաղաքական երանգներ: Շատ ցավում եմ, որ մեր այս գեղեցիկ ակցիան, որ մենք ուզում էինք անեինք, ինչ-որ մարդկանց պատճառով նեգատիվ լույսի ներքո եղավ, բայց փառք Աստծո ամեն ինչ լավ է, երևանցիները մեզ սատար կանգնեցին»,-ասաց Մնացականյանը: