2007 թվականին Ստամբուլում հայ լրագրող, խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրվողներից ևս երկուսին թուրքական դատարանը ազատել է կալանքից։ Նրանց մեղադրանքները չեն հանվել, բայց խափանման միջոցը փոխվել է։ 

Խոսքը երկրի հետախուզական ծառայություններից մեկի բարձրաստիճան պաշտոնյա Մուհարրեմ Դեմիրքալեի ու լրագրող Էրջան Գյունի մասին է, որոնք կալանքի փոխարեն կկրեն այլ խափանման միջոց՝ երկրից չհեռանալու սահմանափակում։

Այս մասին հայտնել է «Հայ Թերթը»։