Ռուսաստանի մայրաքաղաքի արվարձաններից մեկում մարտի 14-ին ՀՀ քաղաքացի է սպանվել։ Այս մասին հայտնի է դարձել Rusarminfo-ին։ 

Աղբյուրը նշում է, որ սպանվածը ազգությամբ հայ գործարար Գևորգ Թումանյանն է՝  ծնված  1984 թվականին:

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել է, որ հետևում է գործի ընթացքին, Ռուսաստանում Հայաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը կապի մեջ է Ռուսաստանի իրավապահների հետ։

Գործարարի սպանությունը տեղի է ունեցել Միտիշչի քաղաքում։ Գործարարը մոտեցել է շենքի շքամուտքին, 2 հոգի կրակել է նրա վրա: Տղամարդը տեղում մահացել է։ Հայ գործարարի մարմինը հայտնաբերվել է շքամուտքի մոտ կայանած երկու ավտոմեքենաների միջև։