Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 15-ին անցկացրած ասուլիսում անդրադարձել է Արցախյան հակամարտության բանակցային սեղանին պաշտոնական Ստեփանակերտի միանալու հարցին՝ ասելով, որ դա պետք է հակամարտության կողմերի որոշումը լինի։

«Եթե կողմերը որևէ փուլում պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը նորից ներկայացված է լինելու բանակցություններում, ապա դա լինելու է հենց կողմերի որոշման հիման վրա, և մենք հարգելու ենք այդ որոշումը»,- ասել է Զախարովան՝ պնդելով, որ սա Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ բազմիցս հնչեցված դիրքորոշումն է։