Հայաստանի տարածքում մարտի 17-ի ցերեկը և 18-ին՝ շրջանների զգալի մասում, 19-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 17-18-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 20-21-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում մարտի 17-ի ցերեկը և 18-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով: Մարտի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդը Երևանում կտաքանա մինչև +12-14 աստիճան։