Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանն այսօր իր ելույթում դիմելով քաղաքապետ Հայկ Մարությանին՝ հարցրեց՝ ինչո՞ւ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին հերոսի անունը կրող փողոցում որևէ պաստառ չհայտնվեց՝ ազդարարելու համար մեծ հայի տարեդարձը: 

«Արդյո՞ք Հայկ Մարությանը կարծում է, որ ազգային հերոս Վազգեն Սարգսյանը չի ասոցացվում մեծերի կամ հաղթանակների հետ: Այնպիսի տպավորություն է, որ քաղաքային իշխանությունը միտումնավոր նսեմացրել է Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված միջոցատումների հանրային քարոզչական նշանակությունը: Մարտի 5-ին Ձեզ ոչ մի տեղ չտեսանք պարոն քաղաքապետ, ինչո՞ւ չայցելեցիք Եռաբլուր»,-ասաց Խաչատրյանը: 

 

Մանրամասները՝ տեսանյութում: