Երեւանի ավագանու մարտի 19-ի որոշմամբ Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածներից մեկը կվերանվանվի Եվրոպայի հրապարակ:

Առաջարկը ներկայացրել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը: Նրա խոսքով՝ հրապարակի բացումը նվիրված է Եվրոպական խորհրդի ստեղծման 70-ամյակին եւ նախատեսված է ԵԽԽՎ ղեկավար Լիլիան Մորի Պասկիեի՝ Երեւան այցի ժամանակ: