«Ժամանակ» թերթը գրում է.

«Չնայած կառավարությունը հաստատել է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, սակայն այն չի քննարկվի նաեւ ԱԺ առաջիկա քառօրյայում: Իշխանությունը մտավախություն ունի, որ դրա ընդունմանը հետեւող կրճատումները եւ գործազրկության նոր ալիքը կարող են ցնցումների պատճառ դառնալ, եւ դրա դեմն առնելու այլ ձեւ չգիտի, քան այդ փոփոխությունները հետաձգելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում