Ղազախստանի նոր նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւն առաջարկել է Աստանան Նուրսուլթան վերանվանել ի պատիվ առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի: «Անհրաժեշտ եմ համարում հավերժացնել մեր մեծ ժամանակակցի՝ Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի անունը: Մեր մայրաքաղաքը պետք Է կրի մեր նախագահի անունը եւ կոչվի Նուրսուլթան»,- ասել Է Տոկաեւը:

Նա նաեւ առաջարկել Է հանրապետության մայրաքաղաքում հուշարձան կանգնեցնել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի պատվին:

 «Անհրաժեշտ եմ համարում մարզային բոլոր քաղաքների կենտրոնական փողոցներն անվանել Նուրսուլթան Աբիշեւիչ Նազարբաեւի անունով»,- հավելել Է Ղազախստանի նախագահը:

Տոկաեւն իր որոշմամբ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին պարգեւատրել Է գերազանցության հատուկ նշանով՝ «Ոսկե աստղով» եւ նրան շնորհել «Ժողովրդական հերոս» կոչումը: Նա նաեւ հայտարարել Է, որ Նազարբաեւին պետք Է շնորհվի պատվավոր սենատորի կարգավիճակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: