Ադրբեջանի կողմից լայնածավալ, չհայտարարված հարձակողական բնույթի զորավարժությունների անցկացումը չի նպաստում ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելուն։ Այս մասին մարտի 20-ին մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ հարցը բարձրացվել է ՀԱՊԿ-ում, Ադրբեջանից պահանջվել են բացատրություններ։ Նույնը վերաբերում է նոր զորամասի տեղակայմանը սահմանամերձ գոտում և Ադրբեջանի կողմից նռնականետի կիրառմանը։ «Հայաստանը և Արցախը վճռական են սեփական պաշտպանության և հակամիջոցների հարցում։ Թող ոչ ոք դրանում չկասկածի»,- ընդգծել է Նաղդալյանը

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ մարտի 13-ին ականանետից 9 արկ են արձակել: Պաշտպանության բանակը որևէ կորուստ չի կրել: