Թբիլիսիի տաքսու վարորդները տեխզննման մասին նոր կանոնակարգի կիրառումը հետաձգելու պահանջով այսօր բողոքի ցույց  են անցկացրել քաղաքապետարանի մոտ: Նրանք պահանջել են նաև հանդիպում քաղաքապետ Կախա Կալաձեի հետ:

Տաքսիստներից ոմանք ասում են, որ տարեկան երկու անգամ պարտադիր տեխզննում անցնելը, ինչպես նաև աջ ղեկով և երկդուռ մեքենաների համար նախատեսված սահմանափակումները պետք է վերանայվեն:

Հիշեցնենք, որ ըստ նոր կանոնակարգի`Վրաստանում շահագործվող տաքսիները ստիպված կլինեն տեխզննում անցնել տարվա ընթացքում երկու անգամ: Մեքենաների տեխզննում կանցկացվի մեքենայի արտադրման տարեթվից մեկ տարի անց, այնուհետև յուրաքանչյուր 6 ամիսը մեկ: