Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում որոշեց ԿԳՆ-ի ենթակայության ներքո գործող «Բերդի պետական քոլեջ» և «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ները միաձուլել և վերակազմակերպել որպես «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ» ՊՈԱԿ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Բերդ քաղաքում «Բերդի արհեստագործական պետական ուսումնարանը», ի տարբերություն «Բերդի պետական քոլեջի», գործում է գերբեռնված, ինչը հնարավորություն չի ընձեռնում հաստատությունում ներդնել մարզի աշխատաշուկայի պահանջից ելնելով նոր մասնագիտություն:

Միաձուլման արդյունքում, նոր հաստիքացուցակի հաստատմամբ հնարավոր են հաստիքների  կրճատումներ, մասնավորապես, վարչական և ուսումնաօժանդակ: Դասախոսական կազմի փոփոխությունները պայմանավորված կլինի նոր ուսումնական տարվա սկզբին արտադրական ծավալների փոփոխմամբ: