Ուրախ եմ, որ Նոր Հայաստանում Էթիկայի հանձնաժողովը կարողանում է իր լիազորությունները իրականացնել, և ես ամեն ձևով կնպաստեմ, որպեսզի ոչ միայն այս հանձնաժողովը, այլև այլ հանձնաժողովներ՝ իրենց իրավասությունների շրջանանակում գործեն: 

Անդրադառնալով Էթիկայի հանձնաժողովի կողմից խախտում արձանագրելուն, Սանասարյանը նշեց, որ չի ընդունում էթիկայի հանձնաժողովի որոշումը և դատական կարգով վիճարկելու են:

Հարցին, թե իր գլխին սև ամպե՞ր են կուտակվում, Սանասարյանը պատասխանեց. «Իմ գլխին 11 տարի սև ամպեր են կուտակվում, և այդ սև ամպերն ինձ չեն անհանգստացնում»: