Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթի հերթական փուլում:

Oղակների վարժության որակավորման փուլում Վահագն Դավթյանը գրավել է երկրորդ, իսկ Արթուր Թովմասյանը` երրորդ տեղը: Երկուսն էլ դուրս են եկել գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ:

Հաջող է մեկնարկել նաև Հարություն Մերդինյանը, որը, նժույգաթափերի վրա զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը, դուրս է եկել եզրափակիչ փուլ:

Հայաստանի հավաքականը Քաթարում ընթացող աշխարհի գավաթի փուլին մասնակցում է 4 մարզիկով: Արթուր Դավթյանը հենացատկերի որակավորման փուլին կմասնակցի մարտի 21-ին: