Երևանի քաղաքապետարանն այս գարուն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը՝ Մոնումենտի բարձունքից սկսած մինչեւ Մյասնիկյան պողոտայի հատվածը:

Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա տեղեկացրել է, որ նորատունկ ծառերը ոռոգվելու են կաթիլային համակարգով: