Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է «Հայ» ասոցիացիայի ներկայացուցիչներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, վերջիններս նախարարին են ներկայացրել «Հայ մանուկ» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները, որը հիմնականում ուղղված է անպտղությամբ տառապող զույգերի աջակցությանը, ովքեր կարող են երեխա ունենալ միայն արտամարմնային բեղմնավորման միջոցով:
Հյուրերը մանրամասնել են, որ ծրագիրն արդեն երկու տարի է, ինչ գործում է և արդեն երեք երեխա լույս աշխարհ է եկել, ևս մեկ հղիություն ընթանում է: Ներկայումս 20 շահառու հետազոտվում է (զույգերի տարիքային շեմը` 38), բժիշկների դրական եզրակացության առկայության դեպքում` նրանց համար կիրականացվի արտամարմնային բեղմնավորում:
Կողմերը քննարկել են հնարավոր համագործակցության շրջանակները: Արսեն Թորոսյանը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ կարևոր առաքելություն են կատարում, քանի որ մայրանալու իրավունք ունեն բոլորը և ամեն երեխայի ծնունդ ապագայի երաշխիք է:
Նշենք, որ «Հայ մանուկ» ծրագրում ընդգրկվելու համար շահառուները գրանցվում են առցանց` ասոցիացիան համագործակցում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի, «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնի, «Աստղիկ» բժշկական կենտրոնի և «Ֆերթիլիթի» պտղաբերության կենտրոնի հետ:
Արսեն Թորոսյանն ընդունել է «Հայ» ասոցիացիայի ներկայացուցիչներին
12:07 - 22.Մարտ.2019
Առաջարկում ենք նաև
26/03/24 10:18
Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին
16/10/23 15:28
Աբովյան համայնքի ղեկավարը հայ մամուլի օրվա կապակցությամբ ընդունել է «Կոտայք Թի Վի» մարզային հեռուստաընկերության ներկայացուցիչներին
28/12/22 13:21
Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին
17/09/21 14:29
«Ասաց, որ սոցաջակցությունը լինելու է». Մհեր Գրիգորյանը ընդունել է Արցախից տեղահանվածների ներկայացուցիչներին
31/12/20 12:01
Տարին հատկապես ծանր էր առողջապահական համակարգի և բուժաշխատողների համար. Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել
24/12/20 18:35
Արմեն Սարգսյանն ընդունել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ներկայացուցիչներին
25/11/20 21:57
Արա Այվազյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչներին
12/10/20 20:27
Արսեն Թորոսյանն այցելել է վիրավոր զինվորներին (լուսանկարներ)
Ամենադիտված
Լրահոս
16:04
Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. Աբրահամյան
12:45
Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով
12:23
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն
09:50
«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»
09:41
Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»
08:45
Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»
08:05
«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»
19:09
Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում
17:07
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը. Հաջիև
16:08
Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է մոտ 31 հատ հակատանկային ական. ժամանել են սակրավորները
13:38
Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությանը