Բավականաչափ մեծ գումարներ վերադարձվելու են Հայաստանի պետական բուջե։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեցէ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Ըստ Վանեցյանի՝ ներկայումս տարբեր ոլորտներում ստուգվում է շուրջ 234 մլն դրամի շրջանառություն։

«Տեղեկություններ են տարածվում, թե որոշ անձինք պետությանը նվիրում են գումարներ։ Դա այդպես չէ, նրանք վերադարձնում են պետությունից վերցրած, գողացված գումարները»,-հայտարարեց Վանեցյանը, սակայն անուններ չնշեց։