Աֆղանստանի Լաշկարգախ քաղաքի մարզադաշտում գրանցված երկու պայթյունների հետևանքով մահացել է առնվազն չորս մարդ, ևս տասը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Վիրավորվածների մեծ մասը պաշտոնյաներ և անվտանգության աշխատակիցներ են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պայթյունները տեղի են ունեցել ազգային տոնին՝ Ֆերմերի օրվան նվիրված տոնակատարության ժամանակ: Տուժածներից են շրջանի ղեկավարն ու նրա տեղակալը:

Այս պահին որևէ խմբավորում չի ստանձնել պայթյունների իրականացման պատասխանատվությունը: