Ավելորդ կիլոգրամներից ազատվելու լավագույն ճանապարհն առողջ սննդակարգն ու ֆիզիկական ակտիվությունն է: Նիհարելու համար շատ կարևոր է նյութափոխանակության համակարգի աշխատանքը:

Ներկայացնում ենք ձեզ խորհուրդներ թե ինչպես կարող եք կարճ ժամանակում և արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Խմեք շատ ջուր: Այն նյութափոխանակությունն արագացնելու առաջին քայլն է։ Կարելի է նաև կանաչ թեյ 

Թարմ մթերքներ օգտագործեք: Նախապատվություն տվեք թարմ, որքան հնարավոր է՝ քիչ մշակված մթերքին:

Առավոտ վաղ արթնացեք: Փորձեք որքան հնարավոր է շուտ քնել և շուտ արթնանալ։ Ինչպես նաև ֆիզիակական վարժություններ կատարեք

Սպորտով զբաղվեք: Ֆիզիկական ակտիվությունը քաշի կորստի լավագույն երաշխիքն է:

Սնվելու ռեժիմը փոխեք : Կրճատեք սննդի չափաբաժինը, կերեք յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ անգամ:

Պարտադիր նախաճաշեք: Նախաճաշն էներգիա է հաղորդում, չափազանց կարևոր է նյութափոխանակության համակարգի արագ աշխատանքի համար: Այն պետք է ներառի սննդարար մթերք:

Ազատվեք սթրեսից: Սթրեսն էականորեն դանդաղեցնում է նյութափոխանակությունը: Սովորեք կառավարել էմոցիաները: