Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մարտի 25-ին տեղի է ունեցել  կառավարության նիստ:

Ինչպես  հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման ընթացքում նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: