ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները  դասադուլ են հայտարարել՝ պահանջելով միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Հանրային կառավարման ամբիոնի վարիչ Էդգար Քալանթարյանի լիազորությունների վերականգնումը.

«Մենք՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներս, մտահոգված լինելով մեր փոխդեկանի հանդեպ դրսևորված անարդար վերաբերմունքով, ինչպես նաև ֆակուլտետում տիրող անորոշ մթնոլորտով՝ իրականացնում ենք դասադուլ՝ պահանջելով պրն. Քալանթարյանի լիազորությունների վերականգնում և ֆակուլտետի անառողջ մթնոլորտի վերացում, այսուհետ նաև դրա բացառում»,-նշված է ուսանողների կողմից տարածված հայտարարության մեջ:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին- Տերյանը հայտնեց, որ Քալանթարյանն անձամբ է աշխատանքից ազատման դիմում գրել, սակայն դիմումը դեռևս մակագրված չէ:

Իսկ թե որն է ֆակուլտետում ձևավորված անառողջ մթնոլորտի և Քալանթարյանի՝ աշխատանքից ազատման դիմում գրելու պատճառը՝ Գևորգ Էմին-Տերյանը չհայտնեց, միայն նշեց, որ Քալանթարյանն ինչ-որ գրառում է կատարել Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում, որն արդեն ջնջված է: 

Մանրամասներն՝ ավելի ուշ: