Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման վերաբերյալ կլինի համաձայնեցված հայտարարություն: Այս մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

Տարբեր լրատվամիջոցներ հանդիպումների վայրի և ժամկետների վերաբերյալ բազմաթիվ տարբերակներ են նշում, սակայն պաշտոնական հայտարարություն կողմերից և միջնորդներից դեռևս չի եղել:  

Տարածաշրջան կատարած վերջին այցելությունից հետո՝ մարտի 1-ին իրենց տարածած հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ ) ողջունել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատրաստակամությունը՝ առաջիկայում հանդիպելու համանախագահների հովանու ներքո:

Սա կլինի երկու երկրների ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումը: Իսկ մինչ այդ կայացել է երեք ոչ պաշտոնական հանդիպում՝  Դուշանբեում, Սանկտ Պետերբուրգում  և Դավոսում: