«Ժամանակ» թերթը գրում է.

«Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացվող ստուգումների արդյունքում բացահայտվում են ապօրինությունների աննախադեպ փաստեր: Մասնավորապես՝ հարյուրավոր եւ հազարավոր ընտանիքներ կեղծված փաստաթղթերով հաշվառված են եղել որպես սոցիալապես անապահով եւ ստացել են նպաստ: Ըստ մեր աղբյուրի՝ իշխանությունները չգիտեն ինչպես վարվել կեղծարարների հետ, քանի որ եթե գնան քրեական գործեր հարուցելու ճանապարհով, ապա պետք է լուծարեն ծառայությունը եւ բոլոր աշխատակիցներին ուղարկեն կալանավայրեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում