Այսօր, մարտի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Opel մակնիշի 627 AD 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21 կմ հատվածում Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, առաջ ընթանալով՝ բախվել ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեկը Աշտարակի, մյուսը «Արմենիա» բժշկական կենտրոններ։ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ 

 

 

shamshyan.com