17:49
Ղազախստանում 13 զինծառայող է զոհվել ուղղաթիռի կործանման հետեւանքով

Ղազախստանի Կըզըլորդինի մարզում կործանվել է երկրի պաշտպանության նախարարության Մի-8 ռազմական ուղղաթիռը, զոհվել է 13 զինծառայող: Մի-8-ը երեք այլ մարտական ուղղաթիռների հետ միասին Ակտաուից մկնել էր Շիմկենտ:

Թռիչքն իրականացվում էր գիշերը վատ եղանակի պայմաններում:

 

Նախ ուղղաթիռի կործանման մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարարությունը: Ավելի ուշ նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է անձնակազմի զոհվելու մասին:


Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս