Այսօր՝ մարտի 28-ին իրենց բողոքի ակցիան են շարունակում Ազգային ժողովի մաքրուհիները։
Այսօր նրանք հանդիպել են «Քլիներս» ընկերության տնօրենի հետ:
«Ասում են՝ ոչ մի բան չի փոխվելու։ Մեր աշխատավարձը դառնում է 40.000 դրամ, մենք էլ դուրս ենք գալիս գործից, հավաքվել ենք, տուն ենք գնում։ Վաղը կգանք վերջին օրը կաշխատենք ու լրիվ դուրս կգանք։ 35 հոգի դուրս ա գալիս գործից։ Մենք էդքան գումարով չենք աշխատելու»,- ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին ակցիայի մասնակից կանայք։ Ակցիայի մասնակիցներն ասացին, որ չեն ցանկանում նորից դիմել պատգամավորներին, քանի որ բոլորին դիմել են և ոչ ոք ոչինչ չի անում։