Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է, որ երեկ ձերբակալվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը:

Մամուլում լուրեր էին տարածվել, որ խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը։ Դատական իշխանության պաշտոնական կայքէջի համաձայն, 54-ամյա Հեբոյանը այդ դատարանում աշխատում է 1999-ից։