«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր մեծ պատվիրակությամբ կմեկնի Արցախ։ Օրվա ընտրությունը պատահական չէ՝ Փաշինյան-Ալիև հանդիպման օրը որոշել են «միասնության» մեսիջ հղել՝ այդ օրն անցկացնելով Արցախում։ Պատվիրակության կազմում են ԱԺ մշտական հանձնաժողովների «Իմ Քայլը» խմբակցության անդամ հանդիսացող նախագահները, խմբակցության քարտուղարն ու ղեկավարը, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ինչպես նաև պաշտպանության հանձնաժողովի բոլոր իմքայլական անդամները։ Հանդիպումներ կլինեն Արցախի խորհրդարանի ներկայացուցիչների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում