ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, 2018 թվականի մարտից մինչև 2019 թվականի մարտն ընկած ժամանակահատվածի համար Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր հայտարարագիրը։

Հայտարարագրում նշված է, որ Աննա Հակոբյանը աշխատանքի վարձատրության տարեկան ընդհանուր գումարը կազմում է 2 միլիոն 328 հազար դրամ, ավելի քան 9 միլիոն դրամ էլ կազմում է Հակոբյանի՝  վարձակալության կամ այլ հատուցման տեսքով ստացված գումարը, ընդհանուր հաշվով Հակոբյանը տարեկան կտրվածքով հայտարարագրել է 11 միլիոն 508 հազար 927 դրամ։

Վարչապետի տիկինը հայտարարագրել է նաև 300 հազար դրամի չափով փոխառություն։