ԲՀԿ խոսնակը Ազգային ժողովում խոսում է Երեւանի բյուջեի անարդյունավետ ծախսերի մասին, եւ այդ նույն պահին քաղաքապետարանում ավագանու ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկում բյուջեի հաշվետվությանը: Այս մասին հայտարարել է ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը, մեկնաբանելով Ուրիխանյանի Ավանում Սերժ Սարգսյանի քիչ ձայներ հավաքելու կապակցությամբ հայտարարությունը, տարօրինակ եւ զավեշտալի համարելով այն։ «Փաստորեն ԲՀԿ-ում տեղյակ չեն, թե ինչ է անում աջ ձեռքը, ինչ է անում ձախ ձեռքը»,- ասել է նա՝ նշելով, որ նախագահական ընտրությունների մասին խոսում է մի մարդ, որի քաղաքական ուժը հայտնվում է խաղից դուրս վիճակում, եւ այդպես մինչեւ վերջ էլ չի կողմնորոշվել, ու հիմա ԲՀԿ-ն համարձակվում է վերլուծություններ անե՞լ:

Հիշեցնենք, որ ԲՀԿ խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը այսօր՝ մարտիօ 19-ին, ԱԺ հայտարարությունների ժամին մասնավորապես ներկայացրել է մի քանի թվեր, որոնք այդ անարդյունավետ գործունեության ապացույցն են. Երեւանի բյուջեով 81 միլիոն դրամ է հատկացված արտաքին գործուղումների համար, 344 միլիոն դրամ՝ Երեւանի արտաքին լուսավորության սարքերի տեղադրման համար, եւ 73 միլիոն՝ դրոշների տեղադրման համար: Միաժամանակ, նա կարծիք է հայտնել, որ Ավանում Սերժ Սարգսյանի անհաջողության պատճառը եղել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ոչ արդյունավետ գործունեությունը։

«Վոլոչկովա եւ նման խնդիրներ կան, արդյունքում՝ Ավանում նախագահական ընտրություններում ստացած ձայները»,- ասել է ԲՀԿ խոսնակը:

Ըստ Մելիքյանի երրորդ զավեշալին այն է, որ միայն անառողջ հայ տղամարդը կարող էր այդպես արտահայտվել գեղեցկուհի Վալաչկովայի մասին:

«Սիրուն չի, Տիգրա՛ն, խելքի արի, գեղեցիկ չի գեղեցիկը չտեսնելը»,-ասել է ՀՀԿ խորհրդի անդամը: