Ուկրաինայում այսօր նախագահական ընտրություններ են։ Տեղի ժամանակով ժամը 8․00-ին երկրով մեկ տեղակայված մոտ 30 հազար ընտրատեղամասերը բացվել են։ Քվեարկությունը կավարտվի 20․00-ին։ Քվեարկություն է կազմակերպված նաև 72 երկրներում։ Ընտրելու իրավունք ունի Ուկրաինայի 29 մլն բնակիչ։

Ընտրությունների ընթացքի կհետևեն 2000 դիտորդներ։


Ըստ սոցհարցումերի՝ առաջատարը «Слуга народа» կուսակցության ղեկավար Վլադիմիր Զելենսկին է։ Նրան պատրաստ է աջակցել ընտրողների 29 տոկոսը։ Նրան հաջորդում են «Բատկվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն (18,7%) և գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն (16,5%)։Նախագահի պաշտոնին հավակնում է 39 թեկնածու։ Քվեաթերթիկի երկարությունը նույնպես ռեկորդային է՝ 80 սմ։