Այսօր՝ մարտի 31-ին, ավազակային հրաձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված, ատրճանակի նմանվող առարկայով մտել է Մամիկոնյանց փողոցի 38/6 հասցեում գործոց «Բոլյուս» դեղատուն և ատրճանակի սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել գումար և դիմել փախուստի:

Փաստի առթիվ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը դեղատանը եղել է միայն նշված ՍՊԸ-ի դեղագետը՝ 25-ամյա Մովսես Գևորգյանը: Գողացված գումարը կազմում է մոտ 180 հազար դրամ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ: