Ուկրաինայի նախագահի թեկնածու Զելենսկին երկրի ղեկավարի ընտրության առաջին փուլում հավաքել է 30,1% ձայն։ Այս մասին հայտարարել է ուկրաինական "1+1" հեռուստատեսությունը։

Երկրորդ տեղը զբաղեցնում է Պորոշենկոն՝ 18,5% ձայնով, իսկ երրորդ տեղում է Տիմոշենկոն՝ 14% ձայնով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի ոստիկանությունը այս ընտրություններին արձանագրել է ավելի քան 1700 խախտում, հարուցվել է 25 քրգործ։