Ապրիլի 1-ից արգելված է պոլիէթիլենային տոպրակներ տալ Վրաստանի խանութներում: Այդ մասին հայտնել է շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:

 

Վրաստանում սահմանափակումները մտցնում են փուլ առ փուլ: 2018 թվականի հոկտեմբերի 1-ից արգելեցին բարակ պոլիէթիլենային տոպրակները, ինչպես նաև բոլոր պլաստիկե տոպրակների ներմուծումը: Նախարարության տվյալներով՝ փոփոխությունները մտցվել են «պլաստիկի և կենսադեգրադացվող տոպրակների կարգավորումների կանոնների» մասին տեխնիկական կանոնակարգում: Կանոնների խախտման դեպքում սուբյեկտները կտուգանվեն 500 լարիով (շուրջ 200 դոլարով), իսկ նրանց ապրանքները կբռնագրավվեն: Կրկնական խախտումը նախատեսում է 1000 լարիի (ավելի քան 380 դոլարի) տուգանք: